ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ցույց տուր՝ ինչ ես թափում, ասեմ՝ դու ով ես

Ցույց տուր՝ ինչ ես թափում, ասեմ՝ դու ով ես
11.01.2025 | 06:54

Ով զարթուցիչ ուներ, լարում էր և ուզած ժամին արթնանում, իսկ ով չուներ, աղբի մեքենան հո կար ու կար, մտնում էր բակ ու բարձր զրնգոցով ազդարարում աղբահանության ժամը՝ ով քնած է, արթու՛ն կացեք, ով արթուն է, իջե՛ք, աղբը թափե՛ք: Եթե չիջնեիր, աղբը թափեիր, ուրեմն, կմնար մինչև մյուս առավոտ, ուրիշ տեղ աղբ չէիր թափի: Հարևաններն աղբի դույլերն առած իջնում ու հերթ էին կանգնում աղբի մեքենայի հետևից:

Հենց աղբի մեքենայի շուրջն էլ տեղի էր ունենում բակի բնակիչների առավոտյան հավաքը. քննարկվում էին վերջին իրադարձությունները, փոխանակվում էին ընտանեկան, բակային, հանրապետական, միութենական, միջազգային լուրերը, հաստատվում էին էդ օրվա բամբասանքի թեմաները, տեղեկանում էին, թե ով ա գործուղման մեկնել Նիժնի Տագիլ: Աղբի պարունակությունն էլ մի նոր թեմա էր. իմանում էին՝ ով ա երեկ ձմերուկ կերել, ով ա բաժակ ջարդել, ում տունն ա Մոսկվայից հյուր եկել ու կիևսկի տորթ բերել: Աղբի մեքենան ոչ պաշտոն էր ճանաչում, ոչ կրթություն. հերթի մեջ տան շորերով, հողաթափերով, հաճախ՝ դեռ չլվացված, իրար հետևից կանգնած էին ինստիտուտի ռեկտորը, լամպերի գործարանի պահակը, ռայկոմի պրոպագանդայի բաժնի պետը, գրողն ու անկյունի խանութի մսավաճառը:

Աղբը թափելը խմբակային ինքնամաքրման արարողություն էր, որով մարդիկ սկսում էին իրենց օրը: Առավոտ շուտ աղբից ազատվելը շատ կարևոր ա. օրդ մաքուր ես սկսում:

Հիմա երբ ուզես, աղբդ կթափես, ու ոչ ոք էլ չի իմանա, թե ինչ ես թափում: Մի կողմից՝ դա, իհարկե, լավ ա, բայց ժողովուրդն ասում ա՝ ցույց տուր՝ ինչ ես թափում, ասեմ՝ դու ով ես: Հիմա ոչ ոք չգիտի, թե կողքի ապրողն ով ա:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8288

Մեկնաբանություններ